ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հեծանիվ քշելու քողի տակ՝ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն

Հեծանիվ քշելու քողի տակ՝ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն
09.10.2024 | 15:51

Սա գիտե՞ք ինչու է ամենուր հեծանիվ քշում. շատ պարզ, որ ուշադրություն շեղի իրական քաղաքական օրակարգերից, որոնց մասով նա ՀՀ-ի շահերի դեմ քայլեր է անում տարբեր մայրաքաղաքներում, վերջինը՝ Մոսկվայում: Մինչդեռ, առավել շատ քննարկվում է նրա հեծանիվ քշելը, այդ թվում՝ օտար երկրների մեդիաների ծաղրական անդրադարձերը սրա հեծանիվ քշելուն:

Նա լավ գիտի հայերի մեծ սերը որևէ բանի վրա ղժժալու մասով. ավելին՝ նա շատ լավ գիտի, որ առաջադեմ հայերը հատկապես սիրում են իր վրա ղժժալ: Իսկ առաջադեմ հայերի մեծ մասը, մեղմ ասած, ընդդիմադիր են, հետևաբար, հենց նրանց համար է սա հեծանիվ քշում, որ հեծանվի վրա ֆիքսվելով՝ ուշադրությունից դուրս թողնեն իրական վտանագավոր օրակարգերը:

Ես հասկանում եմ, որ էս վիճակում հեծանիվ քշելը աբսուրդի ժանրի վիճակ է, ու բարդ է սարկազմի դիրքերից չարձագանքելը, բայց դե, տեխնոլոգիա է կիրառում, մենք/դուք էլ մտնում ենք տակը:

Հետևաբար, նա ի՞նչ է անում. շատ պարզ, ասում է՝ դե ղժժացեք իմ վրա, էն ընթացքում, երբ ես ձեր երկիրը մաս-մաս կտամ տարբեր շահառուներին ու այս պարագայում կոնկրետ Արևմուտքի անվան տակ՝ Թուրքիային:

Ի դեպ, Մոսկվայում հեծանիվ քշելով, սա ՌԴ-ի հետ պայմանավորվել է, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը:

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։

Ինչ ասեմ, հեծանիվ քշել, տարբեր ուրախ միջոցառումներ, ֆեստիվալներ, քեֆ-ուրախություն և այլն, իսկ դրա տակ՝ երկրի փափուկ ու աստիճանական հանձնում թշնամուն:

Երբ, իբր դիմադրության թեմա առաջ կգա, հանկարծ պարզ կլինի, որ էլ ի՞նչ դիմադրություն, արդեն շատ ուշ է:

Ասեմ ավելին՝ Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող հայ դիպուկահարները ու՞մ դեմ են վերապատրաստվում, ու ավելի տարօրինակ մի բան էլ՝ փաստորեն, Ադրբեջանի բարեկամ Պակիստանը վերապատրատում է ՀՀ զինուժի ինչ-ինչ ստորաբաժանումներ (հարցում ուղարկեք համապատասխան գերատեսչություն):

Մի տեսակ Ադրբեջանի ու Հայաստանի միացյալ հանրապետության հոտ եմ առնում՝ Արևմտյան Ադրբեջանի գաղափարը վկա:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ